Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նրա պնդմամբ' խնդիրների զգալի մասն իշխանության մեղքն է։
«Դա պայմանավորված է հայ կառավարիչների ապուշությամբ։ Օրինակ ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու որոշմամբ։ Եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր փորձեր Ստոլտենբերգին ձերբակալել, ի՞նչ կկատարվեր»,– ասաց նա։