Օnedivision.ru-ն հարցման միջոցով կազմել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստների ցանկը:
Լավագույն հնգյակում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը:
Ֆուտբոլիստը 14 միավորով 4-րդ տեղում է:
Առաջին հորիզոնականում 73 միավորով Մախաչկալայի «Անժիի» ֆուտբոլիստ Յաննիկ Բոլին է: