Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է իր հավաքականի՝ նվազագույն հաշվով հաղթանակն Իտալիայի ընտրանու հետ ընկերական խաղում և նշել.
«Մենք լավ էինք խաղում և արժանի էինք հաղթանակի Իտալիայի պես ուժեղ թիմի նկատմամբ: Կարծում եմ՝ շատերը թերագնահատում են մեր թիմը: Հայաստանի և Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակներից հետո պետք է մեր հասցեին քննադատությունները քչանան: Այս հանդիպմանը խաղացինք առանց Ռոնալդուի: Իհարկե, նրա հետ հավաքականն ավելի լավ տեսք է ունենում: Յուրաքանչյուր թիմ, որտեղ խաղում է Ռոնալդուն, հոգեպես նրանից կախված կլինի: Սակայն մենք ապացուցեցինք, որ առանց նրա էլ ենք ուժեղ: Գոհ եմ խաղից և արդյունքից»,- Սանտուշի խոսքը մեջբերում է Goal.com-ը: