Կառավարության վաղվա օրակարգում դրված է որոշման երկու նախագիծ, ըստ որոնց նախատեսվում է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա տալ երկու կազմակերպությունների:
MediaMall.am-ի տեղեկացմամբ` կառավարության նիստում լիցենզիա կտրվի «Ազադ Ֆարմասյութիքլզ» և «Մեդիսար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին:
Որոշման նախագծերը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: