Ոստիկանության Արաբկիրի բաժնից «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանին և ևս 7 տղաների տեղափոխել են նարկոդիսպանսեր՝ հետազոտման համար: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-իհետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

 

Բախշյանը նշեց, որ այս պահին Արաբկիրի բաժնում սպասում է տղաներին, որոնց հատուկ ստուգում անցնելուց հետո կրկին կտեղափոխեն Արակիրի բաժին: