«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան դեմ չէ կարիերան կատալոնյան «Բարսելոնայում» շարունակելուն:
Sport-ի տեղեկությունների համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստին տեղեկացրել են, որ կատալոնյան կողմը հետաքրքրված է իր ծառայություններով: Ֆուտբոլիստը Կատալոնիա տեղափոխվելու պատրաստակամություն է հայտնել:
Կողմերի միջև բանակցություններ դեռևս չկան, և «կապտանռնագույնները» պաշտոնական առաջարկ դեռ չեն արել մանչեսթերյան ակումբին:
Սակայն Դի Մարիան այն ֆուտբոլիստների թվում է, ում Լուիս Էնրիկեն ցանկանում է տեսնել իր թիմում: