Լոնդոնի «Չելսիի» 27-ամյա կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը մոտ է կատալոնյան «Բարսելոնա» տեղափոխվելուն:
Ինչպես տեղեկացնում է Agencia News-ը, ֆուտբոլիստը կհանդիպի կատալոնական ակումբի հետ' անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար:
Ակնկալվում է, որ «կապտանռնագույնները» ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին կհայտարարեն Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Գործարքի ֆինանսական կողմի մասին ոչինչ չի հայտարարվում:
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 19 խաղի և աչքի ընկել մեկ արդյունավետ փոխանցմամբ: