Sovsport.ru-ի վերլուծաբան Եվգենի Լովչևն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի հնարավոր տեղափոխությանը թուրքական «Բեշիկթաշ» և նշել, որ Օզբիլիսը հիանալի հարվածների և դրիբլինգի է տիրապետում:

«Զարմանալի է, որ հայը տեղափոխվում է Թուրքիա: Ինձ համար, երբ Օզբիլիսը խաղում էր «Կուբանում», վատ ֆուտբոլիստ չէր. հիանալի հարվածներ՝ ձախ ոտքով, դրիբլինգ: Նա երկու բարդ վնասվածք ստացավ, սակայն վերականգնվեց, ինչը հերոսություն է: Կարծում եմ, որ եթե Օզբիլիսին թույլ տան մշտապես խաղալ, նա կարող է իրեն լավ դրսևորել»,- Եվգենի Լովչևի խոսքը մեջբերում է sovsport-ը:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը 4,5 տարվա պայմանագիր կկնքի թուրքական ակումբի հետ: