Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլսիտ Ալվարո Մորատան համաձայնել է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

21-ամյա հարձակվողը համաձայն է տեղափոխությանը, եթե կողմերը համաձայնության գան տրանսֆերի հարցի շուրջ:

Հիշեցնենք, որ լոնդոնցիները ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 13 խաղ և հեղինակել 3 գոլ: