Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստների մի մասն այսօր առավոտյան մինչմրցաշրջանային ավանդական բուժզննում է անցել:
Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, այսօր բուժզննում անցած 12 ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արաս Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ ակումբի ֆուտբոլիստների մի մասի հետ երեկ բուժզննում էր անցել նաև մեր ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: