Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիր ստորագրելուց առաջ, բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստն անցել է օրթոպետիկ, ակնաբուժության, ընդհանուր վիրաբուժական, սրտաբանական բուժհետազոտություն: Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննումը հաջող է անցել:

Հիշեցնենք, որ Օզբիլիսի տրանսֆերը թուրքական ակումբի վրա կարժենա 3 միլիոն եվրո և կկնքի 4,5 տարվա պայմանագիր: