Վենետիկում փոթորիկների հետևանքով ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է։
Ջրի մակարդակը քաղաքում հոկտեմբերի 29-ին ծովի մակերևույթից 156 սանտիմետր բարձր է եղել։
Իրավապահ մարմինները Սուրբ Մարկոսի անվան կենտրոնական հրապարակը փակել են այցելուների համար։ Եղանակային այսպիսի պայմանների հետևանքով քաղաքի տարածքի 75 տոկոսը ջրի տակ է հայտնվել։