Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում հոսանքի թանկացման դեմ ցույցերին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը և ցուցարարները կհասնեն փոխզիջման:

 

 

«Մենք ուշադրությամբ հետևում ենք վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հույս ենք հայտնում, որ այդ ամենը դուրս չի գա օրենքի սահմաններից: Մենք հավատում ենք Հայաստանի ղեկավարության առողջ բանականությանը և խելամտությանը: Մեր տվյալներով՝ կարելի է հուսալ, որ ցուցարարների կողմից բարձրացվող հարցերի վերաբերյալ կարող է ինչ-որ փոխզիջումային որոշում ընդունվել»,- նշել է Կարասինը:

 

 

Նա նաև հույս է հայտնել, որ վերջնական որոշումը կբավարարի թե՚ Հայաստանի իշխանություններին, թե՚ ցուցարարներին: