Այսօր` Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ընթացում հինգ տարեկան երեխա էր բազմահազար ցուցարաների մեջ կորել: Երեխայի կորելու դեպքի մասին բարձրախոսով հայտարարեցին ակտիվիստները և կոչ արեցին քաղաքացիներին փնտրել փոքրիկին:
Ինչպես փոխանցում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը մի քանի րոպե հետո երեխային գտել են ճանապարահային ոստիկանության աշխատակիցները և հանձնել ծնողներին:
Հատկանշական է նաև, որ երեխային` ծնողներին հանձնելու պահին, ներկաները ծափահարեցին ոստիկաններին:
Նշենք նաև, որ ցուցարարներից շատերը Բաղրամյան պողոտա են բերել նաև իրենց երեխաներին, նրանցից մեկն էլ անգամ ի նշան խաղաղության վեր էր բարձրացրել մի քանի ամսեկան երեխայի և ցուցադրում էր ոստիկաններին, բարձր ձայներից երեխան սկսեց լաց լինել, ինչից հետո ծնողները հեռացրին փոքրիկին: