BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձ է կատարել Երևանում բողոքի ակցիային: Ինչպես նշում է գործակալությունը, ցուցարարները չեն պատրաստվում փոխզիջման գնալ իշխանությունների հետ և հայտնում, որ բողոքը կշարունակվի մինչև չեղալ չհայտարարվի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը:
Հինգշաբթի երեկոյան հորդառատ անձրևը չի կանխել Բաղրամյան պողոտայում անցկացվող ակցիան:
Ինչպես նախորդ օրերին, երեկոյան ցուցարարների թիվն աճել է մի քանի անգամ, և դա ամրապնդել է ցուցարարների վճռականությունը՝ իշխանություններից իրենց պահանջների իրականացմանը հասնելու համար:
Սակայն ակտիվիստներն ասում են, որ նրանք չեն փորձելու հասնել ՀՀ նախագահի նստավայր, և նրանց բողոքը, ինչպես և նախորդ օրերին, բացառապես խաղաղ բնույթ է կրում: