Բաղրամյան պողոտայում Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ բացվել է բուժկենտրոն:
Երիտասարդներն առաջին բուժօգնություն են ցուցաբերում՝ մինչ կհասնի շտապ օգնությունը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում երիտասարդ ուսանողը նշեց, որ ապագա բժիշկներն աշխատում են հերթափոխով, դիմողներ ունենում եմ՝ թե՛ բուժօգնություն ստանալու, թե՛ դեղեր տրամադրելու առաջարկով:
«Նախաձեռնեցինք ստեղծել այս բուժկենտրոնը երեկվա դեպքից հետո, երբ շտապ օգնության մեքենան ուշացավ: Այստեղ մենք ունենք առաջին բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները, իսկ դեղորայքը գնել ենք կամավորների աջակցությամբ»,- ասաց ապագա բժիշկը:
Ի դեպ, Բաղրամյան պողոտայում կատակում էին, որ ստեղծել են փոքրիկ «պետություն» Հայաստանի Հանրապետության մեջ, և ավելացրին, որ շուտով կհիմնեն նաև կրթօջախներ: