Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի առաջին տուրում կայանալիք «Փյունիկ» - «Ֆոլգորե» հանդիպումից առաջ՝ Սան Մարիոնոյի թիմի գլխավոր մարզիչը, հանդիպեց լրագրողներին:
Մարզիչը նշեց. «Լավ տրամադրությամբ ենք եկել, կարծում ենք գեղեցիկ խաղ կցուցադրենք' որքան էլ որ դժվար լինի: Այստեղ ենք ոչ թե արձակուրդի, այլ խաղի համար: Գիտենք, որ «Փյունիկ»-ը բավականին լավ թիմ է և լավ խաղեր է ցուցադրում: Մենք նույնպես լավ թիմ ենք և կփորձենք մաքսիմում անել այն ինչ կարող ենք: Տեսել եմ «Փյունիկ»-ի խաղը, լավ թիմ է արագաշարժ և հույս ունենք հավասար խաղ ցուցադրել: Գիտակցում ենք բավականին դժվար կլինի, բայց հնարավոր ամեն ինչ կանենք որ անցնենք հաջորդ փուլ: Տրամադրված ենք հաղթական»: