Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
«Հայ-վրացական սահմանին ունենք երեք մաքսակետ, որոնցից Բագրատաշենը աշխատում է գերբեռնված, Բավրան եւ Գոգավանը՝ թերբեռնված:
Կառավարության որոշմամբ 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացվել Պետական եկամուտների կոմիտեին՝ Գյումրիում ավտոմաքսատուն և արտաքին տնտեսական գործունեության կենտրոն կառուցելու համար:
Հույս ունենք, որ սա կաշխուժացնի Գյումրիի տնտեսական կյանքը:
Նման որոշումներով նաեւ պիտի բալանսավորենք երեք մաքսակետերի աշխատանքը:
Այս առումով կարեւոր է, որ կառավարությունը գումար է հատկացրել նաեւ Գյումրի-Բավրա ճանապարհի նորոգման համար: Մեր վրաց գործընկերները սկսել են Նինոծմինդա-Բավրա հատվածի նորոգումը:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաեւ Գուգուտի հայ-վրացական սահման հատվածի նորոգման վերաբերյալ: Մեր կողմից Գոգավանի ճանապարհը լավ վիճակում է»: