Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը այսօր արտակարգ դեպք է գրանցվել: NEWS.am-իտեղեկություններով, ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել: Կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, ոստիկանությունից տեղեկացրին, որ նման ահազանգ ստացել են: Խումբը մեկնել է դեպքի վայր: