Հայաստանում նվազագույն աշխատավարձը հուլիսի 1-ից ավելանում է 5 հազար դրամով' կազմելով 55 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' համապատասխան փոփոխությունը կատարվել էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում 2014 թվականին:

 

 

ՀՀ ազգային ժողովի որոշմամբ' 2015թ. սոցիալական ոլորտին պետական բյուջեով հատկացվել էր 385 մլրդ դրամից ավելի գումար կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ավելի քան 29 տոկոսը: Բացի այդ՝ սոցիալական ոլորտին բյուջեից լրացուցիչ հատկացվել էր 41 մլրդ դրամ՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ:

 

 

Աշխատվարձերի նախորդ բարձրացումը եղել էր 2014 թվականի հունվարի 1-ից' երբ նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամի փոխարեն դարձավ 50 հազար դրամ: Իսկ ավելի վաղ, 2013թ. հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացել էր 10 հազար դրամով՝ 35 հազար դրամից դառնալով 45 հազար դրամ: