Նվազագույն կենսաթոշակի չափը այսուհետ կկազմի 36 000 դրամ 31 600–ի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակը 24 000 դրամ 21 000-ի փոխարեն։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ ՄԿրտչյանը։
Նպաստների և թոշակների բարձրացման հետ կապված կառավարության նիստում հաստատվեց, որ, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կլինի 1 750 դրամ 1600–ի փոխարեն։ Զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողների համար կսահմանվեն 50 600 դրամ 46 000–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 41 400 դրամ 36 000 դրամի փոխարեն, 3-րդ խմբի համար՝ 38 000 դրամ 33 000–ի փոխարեն։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հւլիսի 1-ից կկազմի 38 000 դրամ 33 000–ի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120 000 դրամ 90 000 – ի փոխարեն։
Ծերության նպաստի չափը կկազմի 36 000 դրամ 31 600–ի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի թոշակը 39 000 դրամ 31 600–ի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 37 500 դրամ 31 600–ի փոխարեն), 3-րդ խմբի համար՝ 36 000 դրամ 31 600–ի փոխարեն։