Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան Հանարպետական մարզադաշտում ավարտվեց «Ալաշկերտը»-«Սենթ Ջոհնսթոն» հանդիպման առաջին խաղակեսը:

 

 

Հայկական թիմը բավականին ակտիվ սկսեց հանդիպումը և մի քանի անգամ անհանգստացրեց մրցակցի դարպասապահին:

 

 

42-րդ րոպեին մերոնք տուգանային հարվածի իրավունք ստացան, սակայն հարվածն ընդունեցին մրցակցի ֆուտբոլիստները:

 

 

Խաղակեսի վերջնամասում «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կրկին ակտիվացան և գրեթե չէին լքում մրցակցի կիսադաշտը, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:

 

 

Այժմ ընդմիջում է:

 

 

Նշենք, որ մարզադաշտում հավաքված երկրպագուները մեծ ջերմությամբ ողջունեցին Գյումրիի «Շիրակի» հաղթանակը: