Հուլիսի 3-ին, ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք' կաստետ:

 

 


Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում:

 


Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել: