ՀՀ ՏԿ և ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 5-6-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևանի Բուսաբանական այգում այրվել է 3000 քմ բուսածածկ տարածք, Արտաշատի խճուղում' «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում' 4000 քմ խոտածածկ տարածք, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում' 2000 քմ, Իսակովի պողոտայում' ԱՄՆ դեսպանատան մոտակա գազալցակայանի մոտակայքում' 5000 քմ, Սևաստոպոլյան փողոցի թիվ 11 տան մոտակայքում' 2000 քմ, Խաղաղ Դոն փողոցում' Էրեբունի ԲԿ-ի մոտակայքում' 1000 քմ, Լվովյան փող ոցի թիվ 9 շենքի մոտակա այգում' 1 հա բուսածածկույթ, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում' 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երվանդ Շահազիզի փողոցին հարակից տարածքում' 3000 քմ խոտածածկ տարածք և 30 բերքատու ծառ, Աշտարակ քաղաքի Կարմրավոր եկեղեցու մոտակայքում' 1500 քմ, Ուջան գյուղի գերեզմանատան մոտակայքում' 10000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Ռոսիա փողոցի 4-րդ շենքի մոտակայքում' 1500 քմ, Բյուրեղավան քաղաքում' 2000 քմ խոտածածկ տարածք:

 

Բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են: