ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի' հուլիսի 7-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և հաշվի առնելով «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 29-ի №ԳԳ/4820 գրությունը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է' վերահաստատել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջ րերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը' 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի օգոստոսի 9-ից։