Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի «1․25» գործողության շրջանակներում իրականացրել է բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի վերլուծություն և խնդիրների գույքագրում:
Ռազմավարության ներքո առանձնակի կարևորություն է տրվել բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործմանը, որի շրջանակներում նախատեսվել է նաև պատասխանատվության միջոցների կիրառման կառուցակարգերի կատարելագործումը:
Գործողության շրջանակներում Հանձնաժողովի կողմից մշակվել է վերլուծական փաստաթուղթ՝ անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների, շահերի բախման կարգավորումների խախտման հիմքով պատասխանատվության կիրառման դաշտում առկա խնդիրների վերաբերյալ, որոնց գույքագրումը կարևոր է դրանց լուծման՝ այդ թվում օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների նախանշման համար:
Բացի գործող օրենսդրական կարգավորումների թերություններից՝ փաստաթուղթն անդրադառնում է պատասխանատվության միջոցների կիրառման՝ Հանձնաժողովում, ինչպես նաև հանրային իշխանության առանձին մարմիններում ձևավորված պրակտիկային:
Փաստաթուղթը հասանելի է հետևյալ հղումով։