panarmeniangames.am Հահմահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը շրջելով Միջին արևելքը՝ հասավ Կահիրե. տեղեկացնում է panarmeniangames.am-ը:
Միջին արևելքի հնագույն մայրաքաղաք Կահիրեում համահայկականի վեցերորդ խաղերի ջահը դիմավորեցին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի անդամներ Պերճ Հալաջյանը, Վարդ Ալեքսանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի ավանդական կուսակցությունների և հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացիչներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց պատարագ Արամ Ա կաթողիկոսի օրնհությամբ Անթիլյասի մայր տաճարի անմար կրակը համահայկական խաղերի սփյուռքը խորհրդանշող ջահի միջոցով Վեհափառ հայրապետի օրհնանքը փոխացվեց եգիպտահայերին:
Դեսպան Արմեն Մելքոնյանը համահայկական խաղերը համարեց մեր միասնականությունը ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու լավագույն միջոց: «Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայանալու որպես պահանջատեր, ցույց տալու հայի հաղթող տեսակը»,-ասաց Մելքոնյանը:
«Մենք այս ձեռնարկով ևս մեկ անգամ մեր ձայնը լսելի դարձրեցինք աշխարհին, ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մենք աշխարհի ցանկացած անկյունում էլ լինենք միևնույնն է միասնական ենք և կարող ենք պայքարել մեր արդար դատի համար»,- ասաց Պերճ Հալաջյանը: