Շվեդիայի ազգային SVT հեռուստաալիքը հուլիսի 8-ին Ստոկհոլմը հայտարարել է որպես «Եվրատեսիլ 2016» մրցույթի անցկացման քաղաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով մրցույթի պաշտոնական՝ eurovision.tv կայքը, Ստոկհոլմի «Globe Arena»-ն պատմության մեջ երկրորդ անգամ կհյուրընկալի մրցույթը:

 

 

Կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա 2016 թվականի մայիսի 14-ին: Տոմսերի վաճառքի մասին տեղեկատվությունը կլինի ավելի ուշ:

 

 

Շվեդիային 60-րդ հոբելյանական «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթանակ է բերել Մոնս Զելմերլյովը «Heroes» («Հերոսներ») երգով: