Երևանի ծննդատներում տարվա առաջին կիսամյակում գրանցված ծնունդների թիվը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ինչպես տեղեկացն Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2015 թվականի 1- ին կիսամյակում մայրաքաղաքում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 180-ով:

 

2015 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 10464 երեխա:

 

Հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38140 քաղաքացի: Հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 452 երեխա՝ 242 տղա, 210 աղջիկ: