ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ՇՀԿ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստը, հայտարարել է, որ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան և Նեպալը միանում են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ընտանիքին՝ որպես կազմակերպության գործընկերներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Պուտինի խոսքով՝ կան նաև այլ երկրներ, որոնք ցանկանում են մասնակցել ՇՀԿ-ի աշխատանքներին: «Եվս մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում մեր կազմակերպությանն այս կամ այն ձևով միանալու հարցում: Մենք ուշադիր կքննարկենք այդ հայցերը՝ հաշվի առնելով համապատասխան պահանջները»,- նշել է Պուտինը: