ՀՀ առևտրային բանկերը հուլիսի 13-ին աշխատելու են բնականոն ռեժիմով՝ սպասարկելով քաղաքացիներին և մատուցելով համապատասխան ծառայությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«2015 թ. հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը 2015 թ. հուլիսի 18-ը' շաբաթ օր, տեղափոխելու ՀՀ կառավարության որոշման կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ հուլիսի 13-ին ՀՀ առևտրային բանկերն աշխատելու են բնականոն ռեժիմով՝ սպասարկելով քաղաքացիներին և մատուցելով համապատասխան ծառայությունները»,- ասված է ԿԲ-ի տարածած հայտարարության մեջ: