Ինչպես հայտնում է ria.ru-ն, բոլոր 1205 ընտրատեղամասերը, որտեղ տեղի են ունենում Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի մասին քվեարկությունները, սկսել են իրենց աշխատանքը նորմալ և բնականոն ռեժիմով: Այս մասին հայտնում է Ղրիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը :
«Առավոտը մեզ մոտ լավ և հանգիստ է սկսվել », - ասել է Մալիշևը՝ ավելացնելով, որ կան որոշ դժվարություններ, սակայն դրանք կապված են անբարենպաստ եղանակային պայմանների հետ:
Մալիշևը նաև նշել է, որ քվեարկությունը կտևի 12 ժամ՝ առանց ընդմիջման, և կավարտվի տեղական ժամանակով 20.00-ին:
Դիտորդներն արդեն Ղրիմի ընտրություններում մասնակցության բարձր ցուցանիշ են արձանագրում: