Ուկրաինան կշարունակի գրոհել Ղրիմը եւ Ղրիմի կամուրջը, ասել է այդ երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ «Այդ բոլոր թիրախները լեգիտիմ են, որովհետեւ դա կնվազեցնի մեր դեմ կռվելու Ռուսաստանի հնարավորությունները եւ կօգնի պաշտպանել ուկրաինացիների կյանքը»,- նշել է նա CNN-ի հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք Ուկրաինան ձգտում է լիովին ոչնչացնել կամուրջը, Ռեզնիկովը թշնամու լոգիստիկ գծերի ոչնչացումն անվանել է «նորմալ տակտիկա», որը նպատակ ունի զրկել նրան ավելի շատ զինամթերքներ, վառելիք եւ պարեն ստանալու հնարավորությունից։

«Ահա թե ինչու մենք կօգտագործենք այդ մարտավարությունը նրանց դեմ»,- ավելացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Կերչի նեղուցով կամրջի հերթական պայթյունները տեղի են ունեցել հուլիսի 17-ին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը կազմակերպել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ուկրաինական ՌԾՈւ-ի հետ համատեղ։