Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովին կասկածում է ի վնաս երկրի ներքին շահերի Թուրքիայի շահերը պաշտպանելու համար ղրիմցի թաթարների առաջնորդ, Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւի հետ աշխատանքի մեջ:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ ուկրաինական անվտանգության համապատասխան գաղտնագրված փաստաթղթերը թափանցել են ինտերնետ:

 

 

Այդ փաստաթղթերի համաձայն' ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները երկար ժամանակի ընթացքում հետեւել են Ղրիմում թաթարների մեջլիսի առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի գործունեությանը եւ եզրակացության հանգել, որ նա աշխատում է թուրքական հետախուզության օգտին եւ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը:

 

 

Այդ գաղտնի նյութերի համաձայն' անվտանգության ծառայությունը համարում է, որ բոլորը հիմքերն ունի Ջեմիլեւին որպես «թուրքական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալ» կասկածելու գծով հետաքննություն անցկացնելու համար այն բանից հետո, երբ նա եւ Ղրիմի ադրբեջանական համայնքի առաջնորդ Ռահիմ Հումբաթովը 2013 թվականին ակտիվորեն առաջ են տարել գերմանացի ֆաշիստների հետ համագործակցելու համար 1944 թվականին կղզուց ղրիմցի թաթարների արտաքսումը «ցեղասպանություն» ճանաչելու մասին օրինագիծ:

 

 

Ենթադրվում է, որ Ուկրաինայի դատախազությունը մոտ ժամանակում դատական գործ կհարուցի Ղրիմի ինչպես ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովի, այնպես էլ ղրիմցի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի դեմ' զրկելով նրան Ուկրաինայի Ռադայի պատգամավորի մանդատից: