Կիևում հայտնել են, թե ով է կազմակերպել Ղրիմի ռազմական պահեստում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունները:
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան The New York Times-ին պատմել է, որ Ջանկոյի շրջանում ռազմական պահեստում տեղի ունեցած պայթյունների պատասխանտվությունը ստանձնել է ուկրաինական էլիտար ստորաբաժանումներից մեկը, որը գործում է հակառակորդի թիկունքում:
Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ կատարվածը դիվերսիա է: