Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ուկրաինայի իշխանությունները որոշել են ժամանակավորապես փակել Ղրիմի հետ բոլոր անցակետերը։ Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի կառավարության կայքը։
«Հանձնարարվել է արտգործնախարարությանը Ուկրաինայում տարբեր երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև այլ երկրներում Ուկրաինայի ներկայացուցչություններին տեղեկացնել Ղրիմի անցակետերը ժամանակավորապես փակելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ խոսքը Ղրիմում և Սևաստոպոլում տեղակայված անցակետերի մասին է։