Ղրիմի իշխանությունները հանրաքվեից առաջ փակել են օդային տարածքը. Սիմֆերոպոլի օդանավակայանն ընդունում է միայն ռուսական չվերթներ: Այս մասին հայտնում է Украинская правда-ն՝ վկայակոչելով Коммерсантъ-ին:

 

Ըստ թերթի՝ երեքշաբթի գիշերը զինված անձինք առանց ուսանշանների գրավել են օդանավակայանի դիսպետչերական աշտարակը, իսկ երեկ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը սահմանափակել է Կիևից և Ստամբուլից ինքնաթիռների ընդունումը:

 

Այս հարցի շուրջ Ղրիմի խորհրդարանի ներկայացուցչական կազմը պարզաբանում է տվել, որ Ղրիմի հանրաքվեից առաջ, իշխանությունները վախենում են տարածաշրջանում սադրիչների և ծայռահեղակնների հայտնվելուց, իսկ հանրաքվեի անցկացումից հետո Սիմֆերոպոլի օդանավակայանն ինքնաթիռներ կընդունի սովորական օրակարգով: