Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում փակել է օդային տարածությունը
քաղաքացիական ինքնաթիռների համար: Այդ մասին է ria.ru-ն:

 

«Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով հակաահաբեկչական գործողության անցկացման տարածքի վրա օդային տարածությունը փակ է քաղաքացիական օդանավերի բոլոր թռիչքների համար՝ ի շահ պետական ավիացիայի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է նաև, որ որոշ տարածքներում թռիչքները կիրականացվեն միայն տիրող իրավիճակի կայունացման դեպքում: