Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան Աբխազիայի ժողովրդական միասնության համաժողով կուսակցության քաղաքական խորհրդի նիստում հայտարարել է Վրաստանի հետ Ինգուր գետով անցնող պետական սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:
Խաջիմբան կուսակիցներին խոստացել է կրճատել վրաց-աբխազական սահմանի հսկիչ անցակետերը և թողնել միայն մեկը:
«Վրաստանի հետ Ինգուր գետով անցնող պետական սահմանը կամրապնդվի, այնտեղ պետք է գործի միայն մեկ անցակետ, հաշվի առնելով պետության անվտանգությունը՝ մնացած բոլոր անցակետերն անհրաժեշտ է փակել»,- ասել է նախագահը:
2013 թվականի մայիսին Աբխազիայի Գալիի շրջանում, Ինգուր գետի կամրջով գլխավոր անցակետից բացի, բացվել է հինգ լրացուցիչ անցակետ, չորսը՝ հետիոտների և մեկը՝ ավտոմեքենաների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: