Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել է, որ Կիևը պահանջում է փակել Դարդանելի նեղուցը։

«Հիմա կարևոր է, թե ինչպիսի աջակցություն կարող եք ցուցաբերել Ուկրաինային: Ուստի, ես դիմում եմ թուրքական վարչակազմին, խնդրում եմ օգնել Ուկրաինային: Մենք պահանջում ենք փակել Դարդանելի նեղուցը: Մենք ցանկանում ենք պատժամիջոցներ կիրառել ռուսական կողմի նկատմամբ: Մենք պահանջում ենք բռնագրավել ռուսական ակտիվները: Կարևոր է նաև աջակցությունը, որը մեզ կտրամադրվի պաշտպանական զենք տրամադրելով»,- դեսպանի խոսքերը մեջբերում է Yeni Şafak-ը։