ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Թուրքիան Սիրիայի հետ սահմանի երկայնքով լրացուցիչ զորքեր տեղակայի: Բարաք Օբամայի վարչակազմը գտնում է, որ տվյալ քայլը կօգնի փակել ԻԼԻՊ-ի գրոհայինների համար սահմանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

 

ԱՄՆ-ը չի նշել պահանջվող զորքերի ճշգրիտ թիվը: Սակայն, Պենտագոնի ներկայացուցիչների գնահատմամբ՝ սահմանը փակելու համար անհրաժեշտ է մոտ 30 000 զինվոր տեղակայել:

 

«Խաղի կանոնները փոխվել են: Սահմանը պետք է փակվի,- պարբերականը մեջբերում է Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:- Առկա է միջազգային մասշտաբի սպառնալիք, որը գալիս է Սիրիայից և անցնում է Թուրքիայի տարածքով:

 

Հայտնի է, որ թուրք պաշտոնյաները պայմանավորվել են խստացնել սահմանային ստուգումները և արդեն սկսել են որոշ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: