Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը դեկտեմբերի 7-ին լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ հավաստել է, որ Թուրքիայի և Սիրիայի սահմանի գրեթե հարյուրկիլոմետրանոց «միջանցքը», որով մաքսանենգ նավթի մատակարարումներ են իրականացվում և տեղաշարժվում են զինյալները, մինչ այժմ փակված չէ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Այդ 98-կիլոմետրանոց տեղամասը մնում է չպաշտպանված»,- ասել է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով թուրք-սիրիական սահմանը փակելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կոչը:

 

Էռնեստը նշել է, թե «դա խնդիր է, որովհետև այդ միջանցքով նավթ է հոսում սև շուկա, և մենք գիտենք, որ այնտեղ երկու ուղղությամբ տեղաշարժվում են օտարերկրյա զինյալները»: Այնտեղ նաև «այլ ապրանքների առևտուր է կատարվում», հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: