Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին 1,5 միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան երթի են դատապարտվել դեպի անապատ: Այդ մասին, «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջո շ Էրնսթը՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի' Մեծ եղեռնի հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 24-ին նախապատրաստվող հայտարարությունում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ հարցին:

 

«Մենք ընդգծել ենք նաև, որ մենք ողբում ենք մահվան այդ դեպքերի համար, և որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում: Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, և հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշել է Սպիտակ տան մամլո խոսնակը: Նրա խոսքով՝ պատմ ական այդ փաստի ճանաչման անհրաժեշտությունը տարիների ընթացքում առաջնորդել է ամերիկյան վարչակազմի մոտեցումը:

 

«Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի կապակցությամբ, այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի», - ասել է Ջոշ Էրնսթը:

 

Լուսանկարը' wikipedia