«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Լարսի ճանապարհի մասին:
Նախագահի թեկնածուն ընդգծել է, որ առկա իրականության մեջ այլընտրանքային ճանապարհ ունենալն անհավանական է:
«Հասկանալի է, որ Լարսի այլընտրանքային ճանապարհը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, սակայն մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք մեր՝ Վրաստանի շահերը: Այսօր մեր երկու շրջաններն օկուպացված են Ռուսաստանի կողմից, չկան դիվանագիտական հարաբերություններ: Այս պահին բացառվում է Ռուսաստանի հետ այլընտրանքային ճանապարհ բացելու գաղափարը: Ապագայում՝ տեսնենք»: