Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանային անցակետերը. այդ քայլը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ադրբեջանցի սահմանապահները փակել են Փոլդեշթի սահմանային անցակետը, և այն վերաբացելուն ուղղված երկօրյա ջանքերն արդյունք չեն տվել։

 

Ադրբեջանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ անհայտ անձը Փոլդեշթում կրակ է բացել տրակտորի ուղղությամբ, իսկ Ադրբեջանը նոյեմբերի 6-ին փակել է Փոլդեշթի սահմանադուռը, ինչը լուրջ խնդիրներ է հարուցել իրանցի վարորդների և քաղաքացիների համար։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ համաձայն միջազգային օրենքների և նորմերի' սովորաբար, երբ նման միջադեպեր են տեղի ունենում, երկու կողմերի սահմանապահները հանդիպում են և տեղում պարզում խնդիրները, և ոչ մի դեպքում չեն փակում սահմանը։