Հուլիսի 17-ի՝ լույս 18-գիշերը գիշերը, ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, 28 ուկրաինական ԱԹՍ-ներ փորձել են գրոհել Ղրիմի արևելյան հատվածը։ ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածն անվանել է «ահաբեկչական հարձակման փորձ»։ Նշենք, որ թերակղզու արևելքը դարձել է թիրախային գոտի։ Հենց այնտեղ է գտնվում Ղրիմի կամուրջը, որը նախօրեին պայթեցվել է, և որի պատճառով երկու մարդ է զոհվել։ Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման թիրախը եղել են Ղրիմի տարածքում գտնվող որոշ օբյեկտներ։
Ոչ ոք չի տուժել։ Ավերածություններ չկան: