Բրազիլիայում կառավարության դեմ բողոքող ցուցարարները երեքշաբթի գիշերը գրոհով փորձել են վերցնել մայրաքաղաք Բրազիլիայի, Ռիո դե Ժանեյրոյի և Սան Պաուլուի վարչական շինությունները. հայտնում են տղական ԶԼՄ-ները:
Մայրաքաղաք Բրազիլիայում ցուցարարները փորձել են գրավել Ազգային կոնգրեսի, Ռիո դե Ժանեյրոյում օրենսդիր ժողովի, իսկ Սան Պաուլուում նահանգի վարչական կառավարաման շինությունները, սակայն հետ են մղվել ոստիկանների կողմից:
Երկուշաբթի օրը ամբողջ Բրազիլիայում փողոց էր դուրս եկել 220 հազար մարդ, ովքեր բողոքում էին հասարակական տրանսպորտի գնի բարձրացման դեմ: Բրազիլացիները դժգոհություն են հայտնում նաև Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության կազմակերպման համար կատարված չափից դուրս մեծ ծախսերի նկատմամբ: