Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։
Հիշեցնենք՝ Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը: