Ղրիմում կրկին սկսվել են էլեկտրականության անջատումները: Այս մասին հայտնում է 24news.ru-ն:

 

Ինչպես հաղորդվել էր, անցած կիրակի Ուկրաինան կրճատել է թերակղզի մատակարարվող էլեկտրաէներգիայի մատակարարումները: Այժմ թերակղզին 80 %-ը կախված է էլեկտրաէներգիայի ներկրումից:

 

Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովն այս գործողություններն անվանել էր դիվերսիա և տիրող իրավիճակն ապակայունացման փորձ: