Պորտուգալիայում առնվազն 27 մարդ է տուժել «Լեսլի» արեւադարձային փոթորիկի հետեւանքով, որը երկրի ափերին է մոտեցել լույս կիրակի գիշերը եւ հազարավոր տներ առանց էլեկտրականության է թողել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իսպանական El Mundo պարբերականը։
Քամու ուժգնացումը հասել է 176 կմ/ժ-ի։ Երկրի 18-ից 13 շրջաններում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել։
Ամենից շատ տուժել է երկրի կենտորնական հատվածում գտնվող Կոիմբրա քաղաքը։
Պարբերականի տվյալներով՝ «Լեսլի» փոթորիկը կդառնա ամենաուժեղը Պորտուգալիայում 1842 թ․-ից ի վեր։
Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ներկայումս արեւադարձային փոթորիկը հասել է նաեւ Իսպանիայի մայրցամաքային հատվածին 96կմ/ժ քամու ուժգնացմամբ՝ կիրակի առավոտյան հարվածելով Սամորա նահանգին։ Ներկայումս փոթորիկի զգալի մեղմացում է սպասվում։